Sunday, May 15, 2016

Փերիների խոհարարը: Մարթա Բ Ճագար: Հեքիաթ

Ես շատ հետաքրքիր գիրք եմ կարդացել, դա հենց փերիների խոհարարն է: Գիրքը շատ գունազարդ է և մեծ-մեծ տառերով է գրված:
 Հեքիաթը նրա մասին է, որ չի կարելի գողություն անել: Մարթա Բ ճագարը լաց եղավ, երբ առնետները իր տունը թալանեցին: Բայց նա հասկացավ, որ լացելը իրեն չի օգնի: Նա գնաց պարոն Թզուկի մոտ և խնդրեց, որ իրեն ընդունեն աշխատանքի հյուրանոցում: Մարթա Բ ճագարը այնտեղ ծանոթացավ Թաբիթան անունով կատվի հետ և ընկերացան : Նա մի շատ մեծ թխվածք պատրաստեց և  ապուր եփեց: Այդ օրը փերիների խնջույքն էր: Փերիները կերան ու նրաց դուր եկավ  Մարթա Բ ճագարի պատրաստած ճաշիկները:
Եթե ուզում էք այսքան հետաքրքիր գիրք կարդալ, ապա գնացեք «Տիգրան Հայրապետյան» գրադարան, վերցրեք այդ գիրքը և կարդացեք:
 Հիշե՛ք, որ դա շատ հետաքրքիր է: Սիրով սպասում եմ, որ կարդաք Փերիների խոհարար Մարթա Բ Ճագարի մասին:

No comments:

Post a Comment