Monday, April 25, 2016

«Սեբաստացի» երգչախումբն Արտաշատում

Այսօր՝ ապրիլի 25-ին «Սեբաստացի» մանկական երգչախումբը ելույթով հանդես եկավ Արտաշատ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում: Համերգն անցավ շատ լավ: Դպրոցն ու երեխաները մեզ լավ ընդունեցին, ջերմ ծափահարեցին, շատ-շատ հավանեցին ու վերջում մեզ հետ երգեցին: Խոստացան, որ նրանք էլ կգան մեր դպրոց: Մեր երգչախմբից Սվետլանան ու Կարինեն դաշնամուրով գեղեցիկ ստեղծագործություններ նվագեցին: Լավ էին նվագում, մեզ դուր եկավ: Հետո, այդպես ուրախ ավարտվեց համերգը: Մեր վարորդը մեզ տարավ Մարմանաշենի սուրբ Գևորգ եկեղեցի: Եկեղեցու քահանան՝ Տեր Վաղարշակը, մեզ հաճույքով ընդունեց, մի փոքր զրուցեցինք: Եկեղեցում երգեցինք «Հայր մերն» ու եկեղացական երգեր: Վերջում մեզ օրհնեց և ասաց, որ ուրախ կլինի եթե նորից իրեն հյուր գնանք: Հավես օր էր, արևն էլ ջերմ ժպտում էր մեզ:

Տիկին Սվետա, տիկին Մարինե և ընկեր Լիլիթ շնորհակալություն մեզ գեղեցիկ օր նվիրելու համար:







Իմ սիրելի ուսուցիչներ, կներեք, որ այսօր ձեր դասերից բացակայել եմ:

No comments:

Post a Comment