Tuesday, February 16, 2016

Ջաննի Ռոդարի «Հեքիաթներ հեռախոսով» (Շրջիկ գրադարանի տնակ)

Շրջիկ գրադարանի գրքերով տնակն այս անգամ մեր դասարանում էր: Ես էլ որոշեցի կարդալ Ջաննի Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով» գրքի հեքիաթներից: Հիմա կներկայացնեմ Բրիֆ, բրուֆ, բրաֆ հեքիաթը:

Իմ կարդացած հեքիաթը երկու փոքրիկների մասին է, ովքեր խոսում են իրենց բլբլոցներով ու ծիծաղում: Պապիկը, որը թերթ էր կարդում նույնպես ծիծաղեց: Կինը, որ լսում էր բարկացավ:
Պապիկը ասաց, որ երեխաները ասում են, այսօր ինչ լավ օր է, վաղը ավելի լավ է լինլու:
Երեխաները շարունակեցին խոսել, ասելով .
-Մարսակի, բարաբասկի, պիպիռիմոսկի: Կինը նորից բարկացավ:
Պապիկը նորից ժպտաց և ասաց, որ ինչ լավ է, որ ապրում ենք այս աշխարհում:
Բրիֆ, բրաֆ բրուֆ-պատասխանեցին երեխանները և ծիծաղեցին:
Ես էլ տանը եղբորս՝ Ալեքսի հետ խոսում եմ Ալեքսերեն – գոնի, բիբու, Էնե, չաչո, հատա, ամա:





No comments:

Post a Comment